Գեղամ Սարյան <<Ձյուն>>

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,
Զգո՛ւյշ իջի՛ր դաշտերին,,
Ծաղիկները մտել են քուն,
Հողն է նրանց անկողին:

Հանդա՜րտ, կամա՜ց իջի՛ր այնպես՝
Ծաղիկները չարթնանան,
Ծածկի՛ր նրանց քնքուշ ու հեզ,
Զգո՜ւյշ, զգո՜ւյշ անսահման:

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,
Հանգի՜ստ, խաղա՛ղ իջի՛ր վար,
Ծաղիկները մտել են քուն,
Ծաղիկները ցրտահար:

Читать далее «Գեղամ Սարյան <<Ձյուն>>»

Մկների երկիր Մկստանը

Լինում է, չի լինում մի Մկների երկիր է լինում: Այնտեղ ապրում էին հարյուր մկներ՝ հիսունը խելացի էին, հիսունը՝ անգրագետ: Եվ մի օր խելացի մկները որոշում են անխելքներին տանեն դպրոց: Ուսուցչուհին ասում է՝ գրեք մկների մասին, և այդ անխելքները գրում են կատուների մասին: Դասարանի կատուները բարկանում են, և մկներին արգելում են դասարան մտնել: Եվ այդպես էլ մկներն անխելք են մնում:

The funny monkey wants to have a friend

Chita is a little monkey. She is from Africa. She is brown. Chita is funny. She likes to run, jump and play very much. She can sing and dance too. But she hasn’t got friends to play with. And Chita wants to have many friends. So she goes and goes and goes.

One day she sees a big green frog. The frog can jump but she can’t run or play games. “I don՛t want to have the frog as a friend”, says Chita. So she goes and goes and goes.

Then Chita sees a dolphin a big grey dolphin. The dolphin can jump and play. But it can՛t run and sing. “I don’t want to have such a friend, says the monkey. So she goes and goes and goes.

Then Chita sees a little black and white kitten. The kitten is funny. It can run, jump and dance. It has got a ball and likes to play with it. So the monkey likes the kitten very much. She wants to have the kitten as a friend. “Do you want to be my friend. Let’s play”, says the monkey. Now Chita has got a friend to play with. She loves the kitten very much.

Անծանոթ բառեր

  • one day-մի օր
  • see-տեսնել
  • can’t-չկարողանալ
  • such-այսպիսի
  • as a friend-որպես ընկեր
  • Let’s play-եկ խաղանք
  • now-հիմա

Ընտրիր ճիշտ տարբերակը

  • Chita is a little monkey /bear, monkey/
  • Chita is a funny /funny, sad/ monkey.
  • She has not got /has, has not got / friends.
  • She sees a green /green, blue/ frog.
  • Dolphin can jump /run, jump/
  • She wants to have the kitten /kitten, frog/ as a friend.

Էշի ականջում քնածը

Մի ալարկոտ գյուղացի է լինում: Էս գյուղացին ամբողջ օրը քնած է լինում: Մի օր գյուղացու տունը վառվում է: Գալիս է հրշեջ մեքենան ու գոռում է.

— Ախպեր, ախպեր տունդ վառվում է…

Էս մարդը տեղից չի շարժվում: Մի մարդ է գալիս ու ասում.

-Ա՛յ ընկեր, ես մարդը էշի ականջում քնած է, իրեն հետաքրքիր չէ, որ Երևանից գյուղ ենք հասել հրդեհը մարելու համար :

-Դե որ այդպես է, արի գնանք, — ասում է հրշեջը և գնում են:

Մի օր գալիս են տեսնեն, թե ինչ է եղել էշի ականջում քնած մարդու ու տան հետ: Գալիս են, տեսնում, որ տունը չկա, բայց մարդը այրված տան հատակին քնած է :

«Ես Սեբաստացի եմ»

Ինչու՞ եմ սիրում կրթահամալիրը:   Իմ կրթահամալիրը աշխարհի ամենալավ դպրոցն է, որովհետև այն շատ գեղեցիկ է, այնտեղ ես ինձ ազատ եմ զգում:

Ի՞նչ կպատմե քո կրթահամալիրի մասին։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը շատ աշակերտներ ունի, ովքեր սիրում են սովորել, ճամփորդել: Դպրոցն ունի ագարակ, լողավազան ջերմոց: Ուրիշ դպրոցներում այդպիսի բաներ չկան:

Հաշվել,  թե՞ յուրաքանչյուր ընտանիքում քանի սեբաստացի կա:

Իմ ընտանիքը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ընտրել է 2010 թվականին, երբ մեծ եղբայրս գնաց առաջին դասարան: Այնուհետև փորքր եղբայրս  2011-ին սկսեց հաճախել մանկապարտեզ: Դե իսկ ես էլ երկու տարեկանից սեբաստացի եմ: Հա, մոռացա ասել, որ մայրիկս էլ է սեբաստացի՝ աշխատում  է Քոլեջում:

«Եթե Սեբաստացի ես…»,

  • Եթե սեբաստացի ես, ուրեմն սիրում ես ճամփորդել:
  • Եթե սեբաստացի ես, ուրեմն սիրում ես բացահայտել:
  • Եթե սեբաստացի ես, ուրեմն սիրում ես բնությունն ու խնամում ես այն:
  • Եթե սեբաստացի ես, ուրեմն ընկերասեր ես:
  • Եթե սեբաստացի ես, ուրեմն տարբերվող  ես:

Խուլի այծերը

Մի պառավ երեք խուլ այծ ուներ : Մի օր պառավը կորավ: Հեքիաթի մյուս խուլերը սկսեցին նրան այծերի հետ փնտրել:

— Այծեր,այծեր դուք գնացեք աջ կողմ:

Քանի որ այծերն Էլ խուլ էին, գնացին ձախ կողմ, իսկ խուլ մարդիկ գնացին աջ կողմ և պառավին չգտան: Պարզվեց, որ խուլ պառավը մոռացել էր այծերի մասին, գնացել էր իր տուն և անուշ-անուշ քնել:

Պաղպաղակների երկիր

Լինում է, չի լինում մի պաղպաղակի երկիր է լինում, մարդիկ նույնիսկ պաղպաղակ են լինում: Խանութի մթերքներից էլ էր պաղպաղակի համ գալիս: Ամեն ինչ պաղպաղակ էր ու շատ լավն էր պաղպաղակի երկիրը, որովհետև ամեն օր պաղպաղակ մարդիկ պաղպաղակ էին ուտում: Բայց մի օր մեծ դժբախտություն եկավ երկրի գլխին, արևը շատ մոտեցավ ու պաղպաղակի երկիրը սկսեց հալվել: Մարդիկ արագ-արագ հավաքեցին իրենց իրերը և տեղափոխվեցին Սառույցի երկիր:

Ճամփորդություն դեպի Գառնի

Это слайд-шоу требует JavaScript.

Բարև ձեզ, ես Անահիտ Գրիգորյանն եմ, ես երեկ գնացել էի Գառնի, այնտեղ շատ պատկերված քարեր տեսանք, օդում կախված բարձրահասակ քարեր տեսանք, որոնք կտուրի էին նման: Այդ քարերին Քարերի սիմֆոնիա են ասում: Գառնիի տաճարն էլ էր շատ գեղեցիկ՝ պատրաստված էր հսկայական քարերով, այնտեղ տեսանք նաև հնագույն բաղնիքի ավերակներ, շատ հետաքրքիր էր: Մեր օրը շատ լավ անցավ. ընկանք ցեխերի մեջ, բայց շատ ուրախացանք,խաղացինք աշնանային գունավոր տերևներով, ծանոթացանք չինացի զբոսաշրջիկների հետ, մեր ընկեր Լեոից սովորած բառերից մի քանի բառ փոխանակեցինք, օրինակ՝ չինաստանում բարևին ասում են միխաու: Այնուհետև նախաճաշեցինք և չինացիներին մեր ուտելիքներից հյուրասիրեցինք: Հավես էր, նաև մանկական գնացքով ուղևորությունը, գնացքի օգնությամբ մենք հասանք մեր ավտոբուսներին: Ուզում եմ ասել, որ լավ բաներ տեսանք և լավ օր ունեցանք: Ցտեսություն, կհանդիպենք մյուս ճամփորդության ժամանակ :